Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի տուգանվել Harley-Davidson-ի ղեկին բայքերների հետ միասին առանց համապատասխան գլխարկի Նովոռոսիսկում երթեւեկելու համար:

Տուգանք պետք է վճարեին նաեւ ՌԴ կառավարության ղեկավարի 50 ուղեկից-մոտոցիկլիստները: Ճանապարհային երթեւեկությունը խախտողներից ոչ ոք իր խախտման համար չի փոխհատուցել:

Տուգանքների ընդհանուր գումարը կարող էր կազմել մոտ 25 հազար ռուբլի: «Մոսկովկի կոմսոմոլեց» թերթի այն հարցին, թե ինչո՞ւ նրանք չեն տուգանվել, ՌԴ ՆԳՆ ճանապարհային երթեւեկության ապահովման բաժանմունքում բացականչել են. «Դուք ինչ է, չե՞ք հասկանում»: