«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) կաջակցի Հայաստանի երիտասարդ գիտակների խմբին մասնակցելու «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի  աշնանային մրցաշարին, որը տեղի կունենա սեպտեմբերին Մինսկ քաղաքում:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Արմադա» երիտասարդ գիտակների խումբը կմրցի «Բրեյն-ռինգ» խաղի չեմպիոնի տիտղոսի համար, ինչպես ԱՊՀ երկրների կրտսեր թիմերի, այնպես էլ տարիքով մրցակիցների հետ:  

«ԱրմենՏել» ընկերությունն ավանդաբար սատարում է կրթական ծրագրերին եւ աջակցում հայ երիտասարդների զանազան ստեղծագործական եւ մտավոր նախաձեռնությունները` միավորելով դրանք «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Մենք ուրախ ենք,  հերթական անգամ աջակցելու մեր ապագա սերնդի այս նախաձեռնությունը, եւ մաղթում ենք խմբին արժանավայել կերպով ներկայացնել Հայաստանը ինտելեկտուալ խաղի մրցույթին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը ստեղծվել է 1989թ-ի Օդեսայում: «Բրեյն-ռինգ» հեռուստախաղը եթեր է սկսվել հեռարձակվել 1990թ-ից: 2010թ-ին այս խաղը դարձավ «ТЭФИ-2010» ռուսական ազգային հեռուստատեսային մրցույթի հաղթող` լավագույն հեռուստախաղ անվանակարգում: