Տաջիկստանը հարգում է իր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի շահերը, եւ, հետեւաբար, կցանկանար համապատասխանաբար հարգանք վայելել։ Այդ կապակցությամբ Աստանայում կայացած Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ֆորումի ժամանակ նախագահ Էմոմալի Ռահմոնը Մոսկվային հորդորել է Կենտրոնական Ասիայի երկրներին չվերաբերվել որպես նախկին ԽՍՀՄ-ի հանրապետության մաս, գրում է РБК-ն։
«Մենք 100-ից 200 միլիոն չենք, սակայն ուզում ենք, որ մեզ հարգեն։ Որտե՞ղ ենք ինչ-որ բան փչացրել: Ինչ-որ տեղ բարեւ չե՞ք ասել: Մենք միշտ հարգել ենք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ շահերը»,- ընդգծել է Ռահմոնը՝ հավելելով, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին խնդրում է արձագանքել եւ հարգել Տաջիկստանը։
Քաղաքական գործիչը բացատրել է, որ ոչ վաղ անցյալում խնդրել է ռուս նախարարներին՝ մասնակցել հանրապետությունում անցկացվող ֆորումին, սակայն նրանց փոխարեն ժամանել են միայն պատգամավորներ։ Նա չի հստակեցրել, թե ինչի մասին է խոսքը։
Երեւի նկատի է ունեցել Տաջիկստան-Ռուսաստան միջազգային ներդրումային համաժողովը, որը անցկացվել է սեպտեմբերի 15-ին Դուշանբեում։




























