Արեւմտյան պաշտոնյաները կուլիսների հետեւում զբաղված են «խելամիտ պլանավորմամբ», որպեսզի կանխեն իրենց երկրներում քաոսն ու խուճապը, եթե Ռուսաստանը միջուկային ռումբ պայթեցնի Ուկրաինայում կամ մերձակայքում, գրում է The Guardian-ը։

«Թեեւ միջուկային ճգնաժամը համարվում է խիստ անհավանական, ինսայդերն ասել է, որ միջազգային մակարդակի պաշտոնյաները վերանայում են արտակարգ օգնություն ցուցաբերելու եւ միջուկային էսկալացիայից վախ ունեցող բնակչությանը հանգստացնելու ծրագրերը:

Կառավարությունները զբաղվել են «խելամիտ մի շարք հնարավոր սցենարների պլանավորմամբ»,- ասել է արեւմտյան մի պաշտոնյա, որը խոսել է անանունության պայմանով:

Թեեւ նա ընդգծել է, որ պատերազմում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում նողկալի կլինի:

Հասարակության իրազեկման արշավները եւ նույնիսկ դպրոցական ուսուցումները, թե ինչպես գոյատեւել միջուկային պատերազմում, բնորոշ էին սառը պատերազմին, ԱՄՆ-ում՝ 1950-ականներին, Մեծ Բրիտանիայում՝ 1970-ականների վերջին, եւ Արեւմտյան Գերմանիայում՝ 1960-ականների սկզբին:

Այս արշավները լուրջ քննադատության եւ ծաղրի են արժանացել այն ենթադրությունների պատճառով, որ հնարավոր է գոյատեւել միջուկային տոտալ հակամարտությունում, թեեւ այս դեպքում ենթադրվում է, որ հիմնական ուշադրությունը պետք է ուղղվի հանրային խուճապի կանխարգելմանը՝ չվերահսկվող միջուկային էսկալացիայի վախի պատճառով»։