Ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 31-ին ժամը 01.00-ի սահմաններում 47-ամյա Յուրի Փ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղե խողովակին եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորները` 34-ամյա Ազնիվ Սիրադեղյանը եւ ոմն Գեւորգ (մնացած տվյալները պարզվում են), տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:



























