«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը համապատասխանելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է. «Այսպիսի ծրագիր Հայաստանում երբեւէ չի իրականացվել: Դրա ընդհանուր ծավալը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: 500 մլն դոլարի վերաբերյալ արդեն իսկ ստորագրվել է համապատասխան պայմանագիր, հայտարարվել է նաեւ ճանապարհի կառուցման մրցույթ, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 15 արտասահմանյան ընկերություն: Ծրագրվում է ճանապարհի շինարարական աշխատանքներն սկսել այս տարի»:




























