Ուկրաինային հակաօդային պաշտպանության շատ ավելի ժամանակակից համակարգեր են անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեզ հաջողվում է խոցել հրթիռների եւ անօդաչուների մի մասը… Բայց որպեսզի երաշխավորենք մեր երկնքի պաշտպանությունը եւ զրոյի հասցնենք ռուս ահաբեկիչների հնարավորությունները, մեզ անհրաժեշտ են շատ ավելի ժամանակակից ՀՕՊ համակարգեր եւ հրթիռներ նման համակարգերի համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այսօրվանը հանգեցրել է հոսանքի նոր անջատումների, «բայց դա շտկվում է»: «Վերականգնման աշխատանքները շարունակվում են»,- վստահեցրել է նա՝ կոչ անելով «գիտակցաբար սպառել» էլեկտրաէներգիան ցանցի ծանրաբեռնման պիկ ժամերին։ «Սա թույլ կտա ամբողջ երկրին ավելի կայուն անցնել այս շրջանը»։





























