Լիբիական նավահանգիստների, նավթային եւ այլ ընկերությունների  հետ առեւտրի վրա դրված էմբարգոն կարող է վերացվել հինգշաբթի` սեպտեմբերի 1-ին: Այդ մասին հայտնել է Եվրամիության դիվանագետներից մեկը, հաղորդում է Reuters-ը: Դիվանագետի խոսքով, նման մտադրությունները կարող են հնչեցվել հինգշաբթի` Ֆրանսիայում կայանալիք «Լիբիայի ընկերներ» միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Պատժամիջոցները փորձում են հանել` հօգուտ լիբիական նոր իշխանությունների:

Մասնավորապես, էմբարգոն կհանվի 6 նավահանգիստներից, մի շարք նավթային ընկերությունների եւ բանկերի, եւ նվազագույնը մեկ նավահանգստի համար, թվով 28 ձեռարկություններից:

Երեկ` օգոստոսի 30-ին, ծովային բեռնափոխադրումներով զբաղվող աշխարհի խոշորագույն մանկական ընկերությունը` Maersk Line-ը, վերականգնել է Լիբիայում կատարվող մատակարարումները: Այս փուլում բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Բենգազիի նավահանգիստ: