Կանադացի ռեժիսոր Ռոբ Սփենսը, ով զրկված է մի աչքից, նկարահանել է վավերագրական կինոնկար մարդու «կիբորգացման» մասին:
Մի քանի տարի առաջ ռեժիսորը ցանկացել է իր արհեստական աչքի մեջ տեղադրել մինի-տեսախցիկ, որը ոչ միայն կծառայեր որպես տեսանյութ նկարահանելու յուրօրինակ միջոց, այլեւ կխորհրդանշեր կենսատեխնոլորգիաների ձեռբերումները, հայտնում է «Կոմպյուլենտա»-ն:
Այդպես ծնվել է Eyeborg նախագիծը ( անգլերեն eye — «աչք» и cyborg — «քիբորգ» բառերից): Ռոբ Սփենսը դարձավ նրա գլխավոր մարմնավորումը, իսկ տեխնիկական մասն իր վրա վերցրեց աէրոտիեզերական ինժեներ Կոստա Գրամատիսը: Նա պրոտեզի մեջ 3,2 միլիմետրանոց OmniVision 328×258 տեսախցիկ է տեղադրել, համալրելով այն փոքրիկ PowerStream մարտկոցով եւ անլար հաղորդիչով: Պատկերը իրական ժամանակում հասնում է գրպանի տեսափլեեր: Այդ սարքով նկարահանված առաջին ֆիլմը կարճամետրաժ մի կինոնկար էր:
Տեսանյութը` «SkyNews»-ի




























