Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը սեպտեմբերի 1-ին մասնակցել է Կիեւի ինժեներական գիմնազիայի բացման արարողությանը:
Նա հայտնել է, որ լավ է հիշում իր առաջին զանգը եւ մինչ օրս կապ է պահպանում իր առաջին ուսուցչուհու հետ:
Յանուկովիչը նաեւ պատմել է, որ իր հարազատ դպրոցում այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք դպրոցում արտագրե՞լ է, Ուկրաինայի նախագահն ասել է. «Ինչպես եւ բոլորը. արտագրել եմ, թույլ եմ տվել ինձնից արտագրել, տարբեր է եղել»: Նախագահի խոսքով, դպրոցում իր ամենասիրելի առարկաներից են եղել մաթեմատիկան եւ ֆիզիկան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























