Սեւան Դեմիրճյանն օգոստոսի 26-ին որոշեց հեռանալ երկինք` թողնելով սգացող ընտանիքը, գրում է  «Nouvelles d`Arménie»-ին:

Սեւանը տաղանդավոր դիզայներ էր, ով ողջ աշխարհում հայտնի էր իր պաստառներով եւ դիզայնի ասպարեզում կատարած հետազոտություններով:Ֆրանսահայերի համար նա կմնա որպես Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանիշ,  որի համար էլ, ի դեպ, նա կատարել էր արտաքին ձեւավորումը:

Ուշագրավ էր նաեւ Սեւանի` «Collectif VAN» կազմակերպության համար պատրաստած 16 մետրոնոց  հսկա բանները, որը 2007թ.  ապրիլին պարզվել էր Բուշ դյու Ռոնի (Մարսել) Գլխավոր խորհրդի ճակատին` ի հիշատակ Հրանտ Դինքի: