«Ռուսսկոե ռադիոյի» ուղիղ եթերում երգիչներ Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովը հերթական անգամ ցուցադրել են իրենց տաքարյուն ամպլուան: Այս անգամ նրանք չեն կարողացել կիսել խոշոր հոնորարը` մեկ մլն ռուբլին:
Կոնֆլիկտի ականատեսները ստիպված են եղել երկու կողմերից բազմաթիվ հանդիմանություններ, նախատինքներ ու վիրավորանքներ լսել, բայց հետո Բասկովը հարձակվել է իր հակառակորդի վրա, ինչն էլ ավելի է զարմացրել հեռուստատեսության աշխատակիցներին եւ մյուս ականատեսներին:
Աստղերին փորձել են բաժանել: Մի փոքր անց Բասկովն ու Կիրկորովը հայտարարել են, թե այդ ամենը խաղ էր եւ որ իրենք ուղղակի դերասանություն էին անում, հաղորդում է «Բիրժեվոյ լիդերը»:




























