Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկատվությունը, որ երկրի տարածքում իրանական անօդաչու սարքեր են արտադրվում։ Գերատեսչությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տեղադրել։

«Ընդգծում ենք, որ Տաջիկստանի Հանրապետությունը ռազմական տեխնիկա չի արտահանում երրորդ երկրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տաջիկստանում իրանական դրոնների հնարավոր հավաքման մասին հայտարարել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը։ Կենտրոնական Ասիայի երկրի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները հավելել են, որ Գորդոնն այսուհետ պետք է ստուգի տարածվող տեղեկատվության ճշգրտությունը։ «Տեղեկացնում ենք նաեւ, որ տաջիկական կողմը պաշտոնական Կիեւից որեւէ հարցում չի ստացել այս հարցի վերաբերյալ»,- ասել են նախարարությունից։