Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շարունակում է հացահատիկային գործարքի հետ կապված իրավիճակի շուրջ բանակցությունները կողմերի հետ, ասվում է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Խնդիրը լուծելու եւ մինչ այժմ համակարգված հաջող իրականացվող հացահատիկային նախաձեռնության գործունեությունը շարունակելու համար մեր ազգային պաշտպանության նախարար պարոն Հուլուսի Աքարը շարունակում է բանակցությունները եւ համակարգումը իր գործընկերների հետ, իսկ իշխանության համապատասխան մարմինները շարունակում են բանակցություններն ու համակարգումը միմյանց միջեւ»,- ասվում է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը՝ Սեւաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, շաբաթ օրը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Շաբաթ օրը վաղ առավոտյան Կիեւը ահաբեկչական հարձակում է կատարել Սեւծովյան նավատորմի նավերի եւ քաղաքացիական նավերի վրա, որոնք գտնվում են Սեւաստոպոլի բազայի արտաքին եւ ներքին ճանապարհներին։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ահաբեկչության նախապատրաստումն ու ուկրաինական ծովային գործողությունների 73-րդ հատուկ կենտրոնի զինվորականների վերապատրաստումն իրականացվել է բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ։





























