Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման ժամանակ մարդկանց մահվան կապակցությամբ։ Այս մասին նա գրել է իր Twitter-յան էջում։
«Մենք խորապես վշտացած ենք Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին եւ կառավարությանը»,- գրել է Արարատ Միրզոյանը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։





























