Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ռուսաստանի համար «լուրջ հետեւանքներ» կլինեն այն դեպքում, եթե Մոսկվան միջուկային զենք կիրառի Ուկրաինայում, հայտնում է Reuters-ը։
Արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին նաեւ կոչ է արել Ռուսաստանին չխոչընդոտել հացահատիկի արտահանմանը եւ ասել է, որ Կրեմլի «ավելի ու ավելի հուսահատ հայտարարությունները ձախողված ռազմական գործողություններից» շեղելու նպատակ ունեն:
«Ոչ մի այլ երկիր չի խոսում միջուկային զենքի կիրառման մասին։ Ոչ մի երկիր չի սպառնում Ռուսաստանին կամ նախագահ Պուտինին»,- ասել է Քլեւերլին օրենսդիրներին: «Նրան պետք է հստակ հասկացնել, որ Մեծ Բրիտանիայի եւ մեր դաշնակիցների համար միջուկային զենքի ցանկացած օգտագործում կփոխի հակամարտության բնույթը: Դա լուրջ հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար»։




























