Այս տարի լրանում է Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20 տարին, իսկ սեպտեմբերի 4-ը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է:
Այդ կապակցությամբ, Հայաստանում տոնոկան միջոցառումներ կանցկացվեն: Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻՆ շենքի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ, սեպտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻՆ շենքի դիմաց գտնվող շարահրապարակում` տոնական շքերթ, նույն օրը, ժամը 18.00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` տոնական համերգ:
Նշենք, որ 2008 թ. ՀՀ Նախագահի որոշմամբ, ստեղծվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նույն տարվա սեպտեմբերի 4-ին կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 4-ը հռչակվում է Փրկարարի օր, որը հետագայում վերանվանվում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օր:




























