Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցը Պեկին վերջին 50 տարում ամենավիճելի այցն է դարձել։ Այցը մի շարք հարցեր է առաջանցում։ Այս մասին հայտարարել է գերմանացի եվրախորհրդարանական Ռեյնհարդ Բուտուկոֆերը։

Շոլցը, որը Պեկին է ժամանել ուրբաթ օրը , կդառնա առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի  Չինաստան Ուկրաինայի պատերազմից հետո։

Վիճահարույց են նաեւ փետրվարին նրա կատարելիք ուղեւորությունները Ուկրաինա եւ Ռուսաստան: «Ինչպես մյուս եվրոպական երկրներում եւ ԵՄ-ում, Չինաստանի քաղաքականության մեջ որոշ ժամանակով փոխակերպում, անցում կլինի»,-ասել է Բուտիկոֆերը: «Մենք չենք կարող վերադառնալ երեկվա Չինաստանի քաղաքականությանը, քանի որ իրողությունները փոխվել են»,-հավելել է նա:

Բուտիկոֆերը Եվրախորհրդարանի հինգ անդամներից մեկն է, որոնց արգելել են այցելել Չինաստան: Այս քայլն արվել է Պեկինի կողմից այն բանից հետո, երբ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել չինացի պաշտոնյաների դեմ։