Ոստիկանության նախկին փոխգնդապետ Դմիտրի Պավլյուչենկովին մեղադրանք են առաջադրել լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանելու համար։ Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի կայքը։

Մեղադրանքն առաջադրվել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ ՝  «մասնագիտական պարտականությունների կատարման համար անձի սպանության» հոդվածի համաձայն։

Հետաքննության վարկածով, 2006 թվականին  Լոմ Ալի Գայտուկաեւը չպարզված անձից Պոլիտկովսկայային սպանելու պատվեր է ստացել։ Պատվերը կատարելու համար նա ներգրավել է Պավլյուչենկովին, ինչպես նաեւ իր զարմիկներ մահմուդովներին եւ նախկինում դատապարտված, Մոսկվայի ոստիկանության նախկին աշխատակից Սերգեյ Հաջիկուրբանովին։ Պավլյուչենկովը իր ենթականերին հանձնարարել է հետեւել լրագրողին, իսկ հետո ստացված տեղեկատվությունը տրամադրել է անմիջական կատարող Ռուստամ Մահմուդովին։

Ինչպես հիշեցնում է Lenta.ru-ն, հանցավոր խմբի անդամները եւս մի քանի օր հետեւել էին լրագրողին, իսկ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին Մահմուդովը Պոլիտկովսկայային սպանել էր իսկ շքամուտքում։