Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդան Բարդելան ընտրվել է «Ազգային միավորում» կուսակցության նախագահ, որը մինչեւ 2022 թվականի նախագահական քարոզարշավի սկիզբը ղեկավարում էր Մարին Լը Պենը։ Ներկուսակցական քվեարկության արդյունքները Լը Պենը հայտարարել է «Ազգային միավորման» համագումարում, որը շաբաթ օրը հեռարձակվել է YouTube վիդեոհոսթինգում։

Քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է ուրբաթ երեկոյան։ Այդ ընտրություններում Բարդելայի միակ մրցակիցը եղել է Ֆրանսիայի հարավում գտնվող կուսակցության ֆորպոստներից մեկի՝ Պերպինյանի 53-ամյա քաղաքապետ Լուի Ալյոն: Նա հավաքել է ընտրողների ընդհանուր թվի ձայների միայն 15,16 տոկոսը։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 36,6 հազար մարդ։