Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, խոսելով երկրի էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացիայի մասին, առաջին անգամ բարձրաձայնել է «Նաբուկո» նախագծի խողովակաշարը թուրքմենական վառելիքով ապահովելու հնարավորության մասին: «Թուրքմենստանը հավատարիմ է իր էներգակիրները համաշխարհային շուկաներ դորս բերելու հարցում դիվերսֆիկացիայի սկզբունքներին; Համաշխարհային հանրությունը գիտի, որ անկախ աուդիտը ապացուցել է մեր ունեցած գազի հսկայական պաշարների առկայությունը: Մենք պատրաստ ենք այն վաճառել մեր սահմանի վրա բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ „Նաբուկո“-ի տարբերակով»,-այսօր հեռուստատեսությամբ ասել է Բերդիմուհամեդովը:
Նշենք, որ տվյալ նախագիծը նախատեսում է Կասպիական տարածաշրջանը կապել Եվրոպային, ինչը թույլ կտա ապահովագրել եվրոպական երկրները ռուսական մոնոպոլիաներից: Ինչպես հայտնի է, «Նաբուկո»-ին մասնակցելու առաջին համաձայնությունը տվել է Ադրբեջանը: Նախագծին Թուրքմենաստանի միանալուց հետո, անհրաժեշտ կլինի Կասպից ծովի տակով անցացնել լրացուցիչ խողովակաշար:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ Ադրբեջանի պետական նավթային ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլաեւը, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզիմի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Ադրբեջանը քաղաքականապես աջակցում եւ նախապատվությունը տալիս է Nabucco գազամուղին, որին աջակցում է Եվրամիությունը: «Ադրբեջանն ունի գազի մեծ պաշարներ: Կա մինչեւ 50 միլիարդ խմ արտահանելու հնարավորություն: Որ շուկան մեզ համար ձեռնտու լինի տեխնիկատնտեսական տեսանկյունից, այն էլ մենք դիտարկելու ենք գազի վաճառքի առումով»,- հայտարարել է Աբդուլաեւը:




























