Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գերատեսչության ղեկավարը հանդիպել է վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին: Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն:

Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից: Մարտական ծառայություն իրականացնելու են պետական սահմանի երկու մարտական հենակետերում: