Միջազգային ֆինտեխ ոլորտի խոշոր ընկերությունների խմբի՝ Eleving Group-ի անդամ «Մոգո» Հայաստանը նշում է իր գործունեության 5 տարին։
«Մոգո»-ն 2017թ-ին մուտք գործելով հայկական շուկա՝ իր հաճախորդներին առաջարկեց երկրորդային շուկայից մեքենաների վարկավորման ծառայություն, որն իր տեսակով տարբերվում էր այդ պահին շուկայում առկա բոլոր առաջարկներից և, ըստ էության, նորություն էր հայկական ֆինանսական շուկայում։
Այս տարիների ընթացքում «Մոգո» Հայաստանն իր պրոֆեսիոնալ և բանիմաց թիմի շնորհիվ կարողացել է գրավել առաջատար դիրք ավտովարկավորման շուկայում՝ հանդես գալով պարզ, արագ և հարմարավետ լուծումներով։ «Մոգո»-ի համար յուրաքանչյուր հաճախորդ կարևոր արժեք է, և Ընկերությունն անում է առավելագույնը, հաճախորդների պահանջների բացահայտման և դրանց համապատասխան ֆինանսական լուծումներ առաջարկելու համար։ Այդ առումով «Մոգո»-ն առանձնանում է առկա պահանջներին արագ արձագանքելու և ճկունության փորձով։
Այս 5 տարիների ընթացքում Eleving group-ը «Մոգո» Հայաստանում կատարել է ավելի քան 3.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում: «Մոգո»-ն, շարունակ բարելավելով իր ծառայությունների որակը, առաջարկում է «Eleving Group»-ի թոփային պրոդուկտները՝ 2022թ-ից ներդնելով նաև նոր վարկատեսակ՝ Primero-ն (նոր պրոդուկտ, որը սետղծված է մեքենայի սիրահարների համար, ովքեր ունեն կայուն եկամուտ, սակայն կանխավճարի բացակայության կամ այլ պատճառներով չեն կարողանում օգտվել բանկերի առաջարկած այլ ավտովարկավորման ծառայություններից):
Eleving Group-ը հիմնադրվել է 2012 թվականին Լատվիայում։ Այսօր այն հանդիսանում է միջազգային հզոր ֆինտեխ կազմակերպություն, որը գործում է 3 մայրցամաքի 13 երկրներում՝ առաջարկելով տվյալ շուկաների համար նորարարական և հավակնոտ նախագծեր։
«Մոգո» Հայաստանի գլխավոր տնօրեն Հակոբ Մանուկյանի խոսքով՝ լինելով «Eleving Group»-ի անդամ «Մոգո»-ն Հայաստանում ներկայացնում է ֆինտեխ ոլորտի նորարարությունները, սկզբունքներն ու մեթոդները.
«Խմբի առաջարկած տեխնոլոգիական նորարար լուծումների շնորհիվ «Մոգո»-ն կարողանում է ապահովել ավտովարկավորման ամենաարագ տարբերակները՝ վարկունակության գնահատման ավտոտմատացված առաջատար համակարգի կիրառմամբ։ Վերջինս էականորեն օպտիմալացնում է որոշումների կայացման գործընթացը՝ տալով հաճախորդներին հնարավորություն ստանալու անհրաժեշտ ֆինանսական միջոցները սեղմ ժամկետներում»։
Ինչպես նշում է «Eleving Group»-ի ներկայացուցիչ, «Մոգո» Հայաստանի խորհրդի անդամ Էդգարս Կոկինսը՝ Հայաստանը միշտ եղել է և ներկայումս էլ հանդիսանում է շատ կարևոր և հեռանկարային շուկա «Eleving Group»-ի համար.
«Կարծում ենք, որ, որպես Ընկերություն, այն ունի զարգացման մեծ ներուժ։ Խումբը խորապես հավատում է «Մոգո» Հայաստանի դինամիկ զարգացմանը՝ հիմնված պատասխանատւ ֆինանսավորման և հաճախորդների ֆինանսական բարեկեցությանը և հաջողությանը նպաստող սկզբունքների վրա»:






























