Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 2-րդ համագումարում կրկին կուսակցության նախագահ է ընտրվել Սելահաթին Դեմիրթաշը:

Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության խորհուրդ, կուսակցության կարգապահական խորհուրդ եւ կուսակցության նախագահ: Ներկա գտնվող 1193 պատվիրակներից ընտրությանը մասնակցել են 629-ը, որոնցից 627-ը ձայն են տվել միակ թեկնածու Սելահաթին Դեմիրթաշին: