Մերձմոսկվայում՝ Լյուբերցի քաղաքում, տեղացիների եւ միգրանտների միջեւ վիճաբանություն է ծագել. մի 23-ամյա երիտասարդ է սպանվել։
Հարուցվել է քրեական գործ։
Վիճաբանության պատճառը, ինչպես կարծում են քննիչները, երկու տեղացիների եւ միգրանտների հարաբերություններն են եղել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Life News-ի տվյալներով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկը Արթուր Ավակինյանն է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Կայքը հայտնում է, որ ձերբակալվել է Լյուբերցի մի քաղաքացի։




























