Այսօր վերսկսվում է Եգիպոտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատական գործընթացը:

Ի տարբերություն նախկին երկու դատական նիստերի՝ այս անգամ  դատավորն արգելել է գործընթացն ուղիղ եթեր հեռարձակել։

Քուվեյթից Կահիրե են ժամանել 10 փաստաբաններ, ովքեր կիրականացնեն Մուբարաքի պաշտպանությունը։

Դատապարտյալի աթոռին են նաեւ Մուբարաքի երկու որդիները՝ Գամալը եւ Ալաան, ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադիլը եւ ոստիկանության 6 բարձրաստիճան նախկին աշխատակիցներ։

Մուբարաքը մեղադրվում է հակակառավարական ցույցերի մասնակիցների զանգվածային սպանություններին մասնակից լինելու, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի մեջ։ Մեղադրական  դատավճռի կայացման դեպքում Մուբարաքին մահապատիժ է սպառնում։

Նա իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները հերքում է։

Մուբարաքի որդիները մեղադրվում են կոռուպցիայի մեջ, նրանք եւս հերքում են իրենց մեղքը։