Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը պարտություն է կրել տեղական ընտրություններում: Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն ստացել է 24 տոկոս ձայն: Այս անգամ հաղթանակը բաժին է հասել սոցիալ-դեմոկրատներին, որոնք ստացել են ընտրողների 37 տոկոսը: Մասնակցությունը կազմել է շուրջ 50 տոկոս, հաղորդում է «Վեստին»:
Փորձագետները կարծում են, որ երկու առաջատար կուսակցությունները այդ շրջանում կստեղծեն իշխող կոալիցիա: Սա այս տարի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջին պարտությունը չէ, սակայն 24 տոկոսը վատագույն արդյունքն է վերջին մի քանի տարում:




























