Ղրղըզստանի անդամակցությունը Մաքսային միությանը չի խանգարի երկրի անդամակցությանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:
Ղըրղզստանի նախագահի թեկնածուն նկատել է, որ «այսօր մշտական խորհրդակցություններ են անցկացվում Մաքսային միության շրջանակներում, աշխատանքն առաջ է ընթանում» հաղորդում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»:
«Մենք վճռական ենք անդամակցել Ռուսաստանի Բելառուսի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային Միությանը»,- ասել է Աթամբաեւը:




























