Երեւանի կենդանաբանական այգում սեպտեմբերի 4-ին` պաղպաղակի օրը,  գույների ու համերի տոն էր: Այգին առաջարկել էր այցելուներին ամռան ամենաջերմ ու ամենաքաղցր հուշերը խտացնել մեկ օրվա մեջ եւ սեպտեմբերի առաջին կիրակին  հայտարարել ՊԱՂՊԱՂԱԿԻ ՕՐ:

Կենդանի երաժշտություն, խաղեր մրցույթներ, քաղցր մրցանակներ ու շատ, շատ-շատ պաղպաղակ: Կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը բնապահպանական շեշտադրում ուներ. օրվա հերոսը էկոպաղպաղակն էր: Կազմակերպիչներն ու մասնակիցներն առաջնորդվում էին «պաղպաղակ առանց պոլիէթիլենի եւ առանց պլաստիկի» կարգախոսով:

Միջոցառման ողջ պաղպաղակը տրամարդել էր Աշտարակ Կաթը, որը ողջ օրվա ընթացքում  վաճառվում էր խորհրդանշական գումարով` ընդամենը 50 դրամ:

Աջակցելով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառմանը` Աշտարակ Կաթ ընկերությունը այցելուների գնած պաղպաղակից ստացված ողջ հասույթը կուղղի այգու կենդանիների խնամքին:

Միջոցառումն իրականացնում էր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):