Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գաղտնի զրույց է վարել Եգիպտոսում կառավարող Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Թանթաուիի հետ, քանի որ Եգիպտոսում բացասաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ, եւ Կահիրեում չեն ցանկանում առիթ տալ անկարգությունների համար: Այդ մասին հաղորդում է NRG գործակալությունը:
Նշվում է, որ սա Էյլաթում օգոստոսի 18-ի ահաբեկչությունից հետո երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է: Քաղաքական գործիչները պայմանավորվել են, որ պետք է ամրապնդել անվտանգության ուժերի ներկայությունը Իսրայելի եւ Եգիպտոսի սահմանին, որպեսզի ավելի լավ պահպանեն այն եւ պայքարեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ:



























