Վրաստանում խաղողի բերքահավաքից հետո մեկ կիլոգրամ խաղողի գինը կլինի ոչ թե 30 ցենտ, այլ 6-ից 8 անգամ ավելի: Եւ այդ ամենը վրացական արտադրանքի ներմուծումը վերականգնելու Ռուսաստանի համաձայնությունից հետո:
«Վսյա Նիդելյա» թերթին տված հարցազրույցում «Սվոբոդնայա Գրուզիա» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Կախա Կուկավան, ով օգոստոսին բանակցություններ էր վարում Ռուսաստանի գլխավոր համաճարակաբանի Գենադի Օնիշչենկոյի հետ, հայտնել է, որ դա «մեծապես կթեթեւացնի վրացական գյուղացիական ընտանիքների հոգսը»:
«Վրացական ընկերությունների համար ռուսական շուկան 5 անգամ ավելի մեծ է, քան այն, ինչ նրանք ունեն հիմա»,-նշել է նա` դրական պատասխանելով այն հարցին, թե արդյոք վրացի գործարարները կցանկանային վերադառնալ Ռուսաստան:
«Եթե Վրաստանի իշխանությունները չխանգարեին, ապա այժմ Մոսկվայում կլինեին վրացական գինի եւ մանդարիններ»,-շեշտել է Կախա Կուկաեւը:
Օրերս, Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ նունիսկ եթե Ռուսաստանը բացի շուկան վրացական գինու համար, ապա «մի լուսավոր օր կարող են կրկին հետ քշել իրենց», հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ թերթը:



























