Լիբիայում ապստամբների զորքերի հրամանատար Աբդել Հաքիմ Բելհաջը Տրիպոլիում իմացել է, որ ամերիկյան ԿՀՎ-ն եւ բրիտանական իշխանությունները մեղավոր են «իր կյանքի ամենածանր շրջանի» համար: Պարզվել է, որ նախկինում նրանք օգնել են Մուամար Քադաֆիի ռեժիմին` իրեն ձերբակալելու հարցում: Այժմ ապստամբների զորքերի հրամանատար Բելհաջը

ներողություն է պահանջում ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից պահանջում է ներողություն խնդրել իրենց արածի համար:

«Այն ինչ տեղի է ունեցել, անօրինական է եւ ներողություն է պահանջում»,- The Guardian-ին տված հարցազրույցում այսօր` սեպտեմբեի 5-ին հայտարարել է Բելհաջը:

Միաժամանակ, նա նշել է, որ մտադիր չէ հայց ներկայացնել այդ երկրների դեմ: Չնայած այդ ամենին, Լիբիայի նոր ղեկավարությունը այսուհետ եւս ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիատնայի հետ կպահպանի նորմալ հարաբերություններ, ասել է Բելհաջը:

Նախորդ շաբաթավերջին հայտնի է դարձել, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը եւ բրիտանական իշխանությունները Քադաֆիին իրենց օգնություն են առաջարկել Բելհաջին ձերբակալելու հարցում:

Հանրության սեփականությունը դարձած երկրի հատուկ ծառայությունների փաստաթղթերի համաձայն, 2004-ին Բելհաջը ձերբակալվել է Բանգկոկում եւ տեղափոխվել Լիբիա:

Այստեղ նա բանտում է անցկացրել 7 տարի, ենթարկվելով տանջանքների: «Ես զարմացած եմ, որ բրիտանացիները առնչություն ունեն իմ կյանքի նման ծանր ժամանակաշրջանին»,- ասել է նա, հաղորդում է Deutsche Welle-ն: