Արտակարգ իրավիճակների նախարարությունում շքերթ է կայացել` նվիրված Փրկարարի օրվան եւ Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հաղթահարման հարցերով ինստիտուտի ստեղծման 20-ամյակին (ֆոտոռեպորտաժ):
Նշենք, որ տոնի պաշտոնական օրը սեպտեմբերի 4-ն է, սակայն այս տարի որոշվել է այն նշել սեպտեմբերի 3-ին եւ 5-ին:
Շքերթի մասնակիցներին շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը իր ելույթում անդրադարձել է արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հաղթահարման նպատակով ինստիտուտի ստեղծմանը ու ընդգծել է հայ փրկարարների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը: Նախարարը նաեւ արձանագրել է երկրի իշխանությունների օժանդակությունը եւ շնորհակալություն է հայտնել երկրի նախագահին, կառավարությանը, միջազգային կազմակերպություններին եւ դիվանագիտական ներկայացուցիչներին, ինչպես նաեւ կառույցի անձնակազմին: Այնուհետեւ ԱԻՆ-ի ստորաբաժանումները մասնակցել են հաղթական շքերթին: Փրկարարի օրվա առթիվ պարգեւատրվել են ԱԻՆ-ի ներկայացուցիչները: Շքերթից հետո տեղի է ունեցել ցուցադրական ելույթ: Երեկոյան կայանալու տոնական համերգ է:



























