Մուամար Քադաֆիի որդին` Սայիդ Քադաֆին, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ արդեն 2 ամիս է չի տեսել հորը եւ չգիտի նրա տեղը:
CNN-ի զրուցակցի խոսքով, ինքը «չեզոք» դիրքորոշում ունի լիբիական հակամարտության հանդեպ եւ չի պաշտպանում ոչ հորը, ոչ էլ նրա հակառակորդներին:
Քադաֆիի խոսքով, նա չգիտի, թե որտեղ է հայրը: Տեղեկություններ չունի նաեւ եղբոր` Սեիֆ ալ-Իսլամի գտնվելու վայրի վերաբերյալ:
Քադաֆին հայտնել է, որ ինքը բնակվում է ապստամբների վերահսկողության ներքո գտնվող Բանի-Վալիդ քաղաքից ոչ հեռու, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























