ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Օլժաս Սուլեյմանովը վատ է զգացել իրեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Կենտրոնական Ասիայի երկրների ազգային հանձնաժողովների տարածաշրջանային խորհրդակցության ժամանակ:

Սուլեյմaնովը վատ է զգացել, երբ մասնակցել է Աստանայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Կենտրոնական Ասիայի երկրների ազգային հանձնաժողովների տարածաշրջանային խորհրդակցությանը: Վատ ինքնազգացողության պատճառով նա հրաժարվել է շփվել լրագրողների հետ:

«Ես դեղ եմ խմել եւ հիմա լավ չեմ զգում»,-բացատրել է Սուլեյմանովը, հաղորդում է ԿԱԶԹագ-ը:

Ականատեսների վկայությամբ, նրան առաջին բժշկական օգնությունը ցույց է տվել հյուրանոցից մի բժիշկ, որտեղ տեղի էր ունենում խորհրդակցությունը, այնուհետեւ ժամանել է շտապօգնության ավտոմեքենան:

Նրան տեղափոխել են սրտաբանական բաժանմունք: