Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ թվեր չնկարվեն եւ 56 հազար մեռած հոգիներ ընտրություններին չմասնակցեն, ապա Հայ ազգային կոնգրեսը Ազգային ժողովում 80-90 տեղ կունենա։ Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։

«Եթե ընտրատեղամասերից մեր վստահված անձանց՝ 20 տարեկան երիտասարդ աղջիկների չառեւանգեն, եթե հայրենիքը լքածներին հանեն ընտրական ցուցակներից, ՀԱԿ-ը խորհրդարանում 80-90 տեղ կունենա»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը պայքարելու է ժողովրդին կեղեքող ուժերի դեմ։

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի մայիսին։