Հայաստանում կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը` ի պատասխան NEWS.am-ի հարցի, թե համակարծի՞ք եք վարչապետի դիտարկմանը, որ ամենակոռուպացված ոլորտը կրթական ոլորտն է:
«Եթե դասագիրք ընտրելիս հովանավորչություն ես իրականացնում, արդար մրցույթ չես կազմակերպում, ենթադրելի է, որ նույնը պիտի անես տնօրեն ընտրելիս, վերապատրաստումներ անցկացնելիս, համոզված եմ, որ կոռւպցիայի մեջ ուղղակի թաղված է մեր կրթական համակարգը, որից էլ մեր որակը լավ չէ, հեռու է լավը լինելուց, բազմաթիվ խնդիրներ կան, լուծումը չեմ տեսնում»,- ասաց լեզվաբանը: Նրա խոսքով` վարչապետի խոսքերը, թե մեր երկիրը պիտի ստեղծի գիտելիքահենք հասարակություն, հեքիաթներ են: Դավիթ Գյուրջինյանը նաեւ պատմեց, որ դասագրքերի մրցույթների հետ կապված ինքը հրապարակային նամակ է գրել վարչապետին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:




























