Queen խմբի երկրպագուներն այսօր դուրս են գալու աշխարհի քաղաքների փողոցները` նշելու լեգենդար վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրը, այսօր նա կդառնար 65 տարեկան:
Այսօր եւս մեկ հոբելյան է, Bohemian Rhapsody, Friends Will Be Friends, We`re Are The Champions եւ այլ հիթեր կատարած Queen-ի 40-ամյակը:
Լոնդոնում կայանալու է բարեգործական աճուրդ, որին մասնակցելու են նաեւ կիթառահար Բրայան Մեյը եւ թմբկահար Ռոջեր Թեյլորը: Աճուրդի եկամուտները ուղղվելու են Մերկուրի Ֆենիքս հիմնադրամին, որն աջակցում է ՁԻԱՀ-ով հիվանդներին:
Այսօր կայանալու է նաեւ երգչի նմանակների շքերթը: Queen-ի մեներգչի լավագույն նմանակները հնարավորություն կստանան մասնակցել We Will Rock You մյուզիքլում:
Google-ի գլխավոր էջը, ի պատիվ Ֆրեդի Մերկուրիի, զարդարված է հատուկ լոգոտիպով, որը սեղմելիս նվագում է «Don`t Stop Me Now» հիթը:
Ֆրեդի Մերկուրին ծնվել է 1946թ. սեպտեմբերի 5-ին, Զանզիբարում: Պարսկական ծագմամբ երգչի իսկական անունը Ֆարուխ Բուլսարա է: 1970-ին նա դարձավ Smile խմբի մեներգիչ, որը հաջորդ տարի վերանվանվեց Queen: «Bohemian Rhapsody» հիթը ճանաչվել է հազարմյակի լավագույն երգ The Official Charts Company-ի վարկածով: Մերկուրին մահացել է 1991թ. նոյեմբերի 24-ին, Լոնդոնում, ասթմայից, որը զարգացել էր ՁԻԱՀ-ի ֆոնին:




























