Թուրքիայում ձերբակալվել են 40 իսրայելցիներ: Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, նրանց ձերբակալել են Ստամբուլ ժամանած ինքնաթիռի մոտից եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Իշխանությունները իսրայելցիների ձեռքից վերցրել են անձնագրերը եւ հարցաքննություն են իրականացրել: Ձերբակալվածների խոսքով, իրենց մոտ տպավորություն է ստեղծվել, թե ոստիկաններն իրենք էլ չգիտեին, թե ինչ էին ուզում:



























