Ռուսաստանը պատրաստ է ցանկացած միջազգային դատարանում պաշտպանել Ուկրաինայի հետ գազային խնդրի շուրջ իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք, օրերս Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ իր երկիրը չի քննարկում հանուն գազի գնի զեղչերի, ռուսական «Գազպրոմի» եւ ուկրաինական «Նավթոգազի» միավորման տարբերակը: Յանուկովիչն ավելացրել էր, որ գազի մատակարարման պայմանների մասին Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ ճնշումը ստորացուցիչ է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր, որ NEWS.am-ը, Ուկրաինայի իշխանությունները սեպտեմբերի 2-ին հաղորդել էին ազգային «Նավթոգազ» ընկերության լիկվիդացման մտադրության մասին։

Ավելի վաղ Կիեւը անհաջող կերպով փորձել էր համոզել Մոսկվային՝ վերանայել 2009 թվականին կնքված համաձայնագրերը՝ «Գազպրոմին» սպառնալով միջազգային դատարաններում  նրա դեմ հայցերով։