Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի գնդակոծության հետեւանքով երեք մարդ է զոհվել՝ հիվանդանոցում մահացել է 80-ամյա մի կին, հայտնել է շրջանի առողջապահության նախարար Անդրեյ Իկոննիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Երեքշաբթի ավելի վաղ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր Շեբեկինոյի հրետակոծության մասին՝ երկու մարդ զոհվել է, երեքը՝ հոսպիտալացվել։
Իկոննիկովը իր Telegram-ալիքում գրել է, որ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսի վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության։
«Չնայած բուժանձնակազմի բոլոր ջանքերին, 80-ամյա կինը մահացել է։ Երկու պացիենտներ շարունակում են բուժման կուրս անցնել՝ մեկը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսի վիճակը միջին ծանրության է»,- ասել է Իկոննիկովը։
Բացի այդ, հակաօդային պաշտպանության ռուսական համակարգը Բելգորոդի մարզում «Տոչկա-Ու» հրթիռ է խոցել, բեկորային վնասվածքներից տղամարդ է մահացել, մի կին վիրավորվել է։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ մահացած եւ մեկ վիրավոր՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներով։ Տեղափոխվել է Կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բեկորներից մի քանի տնային տնտեսությունների ապակիներ են կոտրվել.
Նրա խոսքով, մարզի ղեկավարն ու օպերատիվ ծառայությունները տեղում են։ Տարածքի տնետուն շրջայց է կատարվում։





























