Սպիտակ-Երեւան ճանապարհի 17-րդ կմ-ին, սեպտեմբերի 2-ին, «Միցուբիշի Գալա»  մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի բանուկ մասից` ընկել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը` «Ռուբիկոն» հաղորդաշարի նախկին վարող Էրիկ Անթառանյանը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: