Հնդկաստանում՝ Մումբայում, սեպտեմբերի 4-ին սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոռեժիսոր Խելմեր Ջագմոհանը։ Նա 63 տարեկան էր։
Ջագմոհանի անունը Հնդկաստանում հայտնի էր դարձել 1982 թվականին, երբ էկրաններ էր բարձրացել նրա «Սուրաագ» թրիլլերը։ Երկու տարի անց ռեժիսորը նկարահանել էր կանանց առեւտրի ամսին պատմող «Կամլա» ֆիլմը։ Երկար ժամանակ նա մասնագիտանում էր էրոտիկ թրիլլերներ եւ էրոտիկ դետեկտիվներ նկարահանելով, հայտնում է NEWSru Israel-ը։
ԱՄՆ-ում ռեժիսորը նկարահանել է Night Eyes, Wild Cactus и Sexual Malice ֆիլմերը։
Ջագմոհանը նախատեսում էր նաեւ նկարահանել «իր կյանքի ֆիլմը»՝ Սոնյա Գանդիի կինոկենսագրությունը։ Գլխավոր դերի համար նա պատրաստվում էր հրավիրել իտալացի ամենաէրոտիկ դերասանուհուն՝ Մոնիկա Բելուչիին։




























