Թուրքիայում Իսրայելի դեսպանի խորհրդական Էլլա Ափեքը սեպտեմբերի 4-ին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ում իսրայելցի դիվանագետին բանավոր տեղեկացրել են Իսրայելի դեմ Թուրքիայի կողմից կիրառվելիք պատժամիջոցների մասին։
Նշենք, որ «Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ հայտարարելով, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվում են 2-րդ կարգի քարտուղարի մակարդակի եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող դիվանագիտական անձնակազմը կվերադառնա Թուրքիա։
Թուրք նախարարը շեշտել է, թե Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են։



























