Քաթարում կրակել են պետության ղեկավարի՝ Համադ բին Խալիֆա աթ-Թանիի ավտոշարասյան վրա։
Սպանվել է ութ մարդ, ղեկավարը վիրավորվել է, սակայն կենդանի է մնացել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ավտոշարասյան վրա հարձակվել են էմիրի տան ճանապարհին, ուր նա պետք է հանդիպեր Ռուսաստանի դեսպանի հետ։
Էմիրի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, ինչից հետո անհայտ անձը կրակ է բացել մեքենաների ուղղությամբ, որոնցից մեկի մեջ Քաթարի առաջնորդն էր։ Բոլոր զոհերը, եղած տվյալների համաձայն, Խալիֆ աթ-Թանիի շքախմբի անդամներ էին։




























