«Արմսվիսբանկն» սկսում է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումը: Այդ մասին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2011 թ. օգոստոսի 30-ին: Առաջարկվում է 3.67 մլն հատ բաժնետոմս` 1110 դրամով:

Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում «Արցախ ՀԷԿ»-ի ներկայիս բաժնետերերը կստանան բաժնոտոմսեր ձեռք բերելու նախապատվության իրավունք:  Դրա շրջանակներում չտեղաբաշխված բաժնետոմսերը տեղաբաշխվելու են ազատ բաժանորդագրության միջոցով` հոկտեմբերի 4-24 ժամանակահատվածում:

Որպես թողարկման կազմակերպիչ, տեղաբաշխող-հաշվարկային բանկ հանդես է գալիս «Արմսվիսբանկը»: