ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին հանդես գալ շուկայում նորարարական առաջարկներով, ներկայացնում է եւս մեկ հետաքրքիր քարտային պրոդուկտ` այս անգամ ֆուտբոլասերների համար:
Սկսած սեպտեմբերի 5-ից, ինչպես նախապես հայտարարվել էր, առաջին անգամ Հայաստանում, MasterCard-ի եւ Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիայի հետ համատեղ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը թողարկում է MasterCard UEFA Champions League քարտը: Ինչպես նշված է բանկի տարածած մամուլի հաղորդագրությունում, քարտը MasterCard Standard տեսակի քարտ է եւ գործում է ամբողջ աշխարհում MasterCard քարտեր սպասարկող բանկոմատներում եւ առեւտրի կետերում:
Այն եզակի է իր տեսակի մեջ եւ հնարավորություն է տալիս քարտապանին իր կանխիկացման եւ վճարային գործարքների դիմաց բանկից ստանալ ֆուտբոլի UEFA Champions League լոգոտիպը կրող երաշխավորված մրցանակներ (սպորտային պայուսակներ, գլխարկներ, DVD սկավառակներ, դրամապանակներ եւ այլն), իսկ առավել ակտիվ եւ հաջողակ քարտապաններին կընձեռվի հնարավորություն յուրաքանչյուր տարի մասնակցել խաղարկությանը, որի ընթացքում կխաղարկվեն ճանապարհորդական փաթեթներ դեպի Չեմպիոնների Լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպում: 2011-2012 թթ խաղարկությունը տեղի կունենա 2012 թվականի մարտ ամսին, որի ժամանակ կխաղարկվեն 2 ուղեւորության փաթեթներ դեպի Մյունխեն, յուրաքանչյուրը երկու անձի համար, ներառյալ ավիատոմսերը, 4-օրյա կացություն 4-աստղանի հյուրանոցում եւ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսեր, որը կկայանա Մյունխենի Ալլիանս Արենա մարզադաշտում:
Քարտը թողարկվում է սահմանափակ քանակությամբ, այդ իսկ պատճառով մեծ ֆուտբոլի բոլոր երկրպագուներին առաջարկում ենք շտապել, որպեսզի հասցնեն ընդգրկվել այս քարտն ունեցողների շարքում:
Քարտը պատվիրելու համար կարող եք այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել +37410 31 88 99:
Մանրամասների համար այցելեք www.acba.am:
Ըստ բանկի տրամադրած տեղեկության՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը 2011թ. երկրորդ եռամսյակի տվյալներով շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը ՀՀ բանկային համակարգում հետեւյալ հիմնական ցուցանիշներով. ակտիվներ, կապիտալ, կանոնադրական կապիտալ, վարկային պորտֆել եւ շահույթ: Մասնավորապես` 30.06.11 դրությամբ բանկի ակտիվները կազմել են 192,679,010 հազ. ՀՀ դրամ, որը տարեսկզբի դրությամբ աճել է 14.56%-ով` կազմելով ՀՀ Բանկային համակարգի ակտիվների շուրջ 10.93%-ը:
Բանկի վարկային պորտֆելն աճել է 17.5%-ով` կազմելով 133,006,437 հազ. ՀՀ դրամ (ՀՀ բանկային համակարգի շուրջ 11.3%-ը):
Բանկի կապիտալը կազմել է 42,112,702 հազ. ՀՀ դրամ` տարեսկզբի դրությամբ աճելով 6.98% (ՀՀ բանկային համակարգի 11.95%-ը):
Շահույթը հարկումից հետո կազմել է 3,030,007 հազ. ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 58.41%:




























