«Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի Լիլիթի դերակատար Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տարածողին ոստիկանությունը բացահայտել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` նա մոտ 25 տարեկան մի երիտասարդ է, ում ինքնությունը հայտնի է: Ընթանում է հետաքննություն:
Նշենք, որ դերասանուհու մերկ լուսանկարների տարածվելուց հետո մեծ աղմուկ էր առաջացել, նրա խաղընկերուհիները հայտարարել էին, որ այլեւս չեն ցանկանում նրա հետ խաղալ եւ նա հեռացվել է աշխատանքից, մինչդեռ, Անժելայի խոսքով, «Արմենիա» հեռուստաընկերությունը իրեն չի ազատել աշխատանքից:




























