Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) պատգամավորական 10-րդ ընդհանուր ժողովի  բացմանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովին մասնակցում են Հ.Մ.Ը.Մ.` աշխարհի 20 երկրներում գործող ավելի քան 100 մասնաճյուղերից շուրջ 110 պատգամավորներ: Պատգամավորական ընդհանուր ժողովը Հ.Մ.Ը.Մ. բարձրագույն ժողովն է, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ եւ ընտրում է միության ղեկավար մարմինը` կենտրոնական վարչությունը:

Շփվելով  ընդհանուր ժողովի մասնակիցների հետ՝ ՀՀ փոխվարչապետը կարեւորել է միության գործունեությունը՝ Սփյուռքում հայապահպանության, հայ երիտասարդների միավորման եւ հայրենիքի գաղափարի շուրջ համախմբման առումով: Հայաստանում ընդհանուր ժողովի անցկացումը մասնակից սփյուռքահայերին եւս մեկ հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել հայրենիքը: