Կալանավայրում վատացել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Նա նշել է, որ ՔԿՀ-ում աշխատում է շտապ օգնության բրիգադը:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Դեպքը տեղի էր ունեցել նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց: Վերմիշյանը դատավարության կողմերին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը տասն օր առաջ, հիշեցնեմ, հանկարծամահ էր եղել նույն դահլիճում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդ քայլը համարել էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որոշել էր դատական սանկցիա կիրառել Վերմիշյանի նկատմամբ եւ նիստերի դահլիճից տասը ժամով նրան հեռացնելու որոշում կայացրել: Վերմիշյանը դատավորի պահվածքից վրդովվել էր ու նրա ինքնազգացողությունը վատացել էր:





























